Պուտինը հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 3-ին հեռախոսազրույց կունենա իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Պուտինը նախատեսվող հեռախոսազրույցի մասին հայտարարել է «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակների համար» ֆորումի շրջանակներում ցուցահանդես այցելության ժամանակ։
«Ես այսօր կխոսեմ ԱՄՆ նախագահի հետ և անպայման նրան կառաջարկեմ օգտվել այս նյութից՝ այն ամերիկյան շուկայում առաջ մղելու համար», - ասել է Ռուսաստանի ղեկավարը՝ դիտելով ռուսական ապրանքանիշների ցուցահանդեսի նախագծերից մեկը։
Կարդացեք հոդվածը` Русский