Հնդկաստանում և Նեպալում տասնյակ մարդիկ են զոհվել անձրևների սեզոնի մեկնարկից ի վեր

2 րոպեի ընթերցում

Առնվազն 51 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ տուժել սողանքների և հեղեղումների պատճառով, որոնք տեղատարափ անձրևներն առաջացրել են Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշի հյուսիսային նահանգում մուսսոնների սեզոնի սկսվելուց հետո: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Վերջին շաբաթվա ընթացքում նահանգի 12 շրջաններ են տուժել  տեղատարափ անձրևների, հեղեղումների և սողանքների հետևանքով: 22 մարդ անհետ կորած է: Նահանգում փակվել է ավելի քան 400 ճանապարհ, վնասվել են բնակելի տներ, կամուրջներ, էլեկտրահաղորդման գծեր և գյուղատնտեսական հանդակներ: 

Բացի այդ, մուսսոնային անձրևների հետ կապված պատահարների հետևանքով վերջին մեկ ամսվա ընթացքում Նեպալում զոհվել է 31 մարդ, ևս 151-ը՝ տուժել, մեկը անհետ կորած է:

Մայիսի վերջին անձրևային սեզոնի սկզբից ի վեր Նեպալում գրանցվել է 674 միջադեպ, որոնց պատճառ են դարձել սաստիկ տեղումները: Երկրում տեղի են ունեցել հեղեղումներ, սողանքներ, կայծակնահարություններ և փոթորկային քամիներ: 

Երկրի մի քանի շրջաններում սողանքների պատճառով վնասվել կամ ավերվել են տասնյակ տներ։ Տնտեսական վնասը կազմել է մոտ 2,5 միլիոն դոլար։

Հիմաչալ Պրադեշի նահանգում անձրևների սեզոնը տևում է հունիսի վերջից մինչև սեպտեմբեր, իսկ Նեպալում՝ մայիսի վերջից մինչև սեպտեմբեր:

Հայերեն

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները