Մարզեր

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատ բարձր է 3 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատ բարձր է 3 սանտիմետրով

2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 69 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա նիշը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ոռոգման նպատակներով Սևանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 39 միլիոն 964 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ 2025 թվականի հունվարից մինչ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 93 միլիոն 889 հազար խորանարդ մետր ջուր։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում