Պետք է լրջորեն քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը Հայաստանի տարածքում. ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ պետք է լրջորեն քննարկվի ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը Հայաստանի տարածքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ նախագահն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով որոշ ՌԴ հաղորդավարների, հասարակական և քաղաքական գործիչների գնահատականներին՝ կապված Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ 

«Մենք շատ լրջորեն պետք է քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը Հայաստանի Հանրապետության տարածքում»,-ասաց ԱԺ նախագահը։ 

Նա կարծիք է հայտնել, որ ռուսական որոշ հաղորդումներ վնաս են պատճառում հայ-ռուսական հարաբերություններին։ 

«Մենք ունեցել ենք Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և այլ պաշտոնյաների շատ լավ այցեր, իսկ հիմա ինչ-որ մարդիկ, հնարավոր է, Սամվել Կարապետյանի կողմից ֆինանսավորվելով՝ փորձում են պաշտպանել վերջինիս։ Թող չխառնվեն մեր ներքին գործերին»,-նշեց Սիմոնյանը։ 

ԱԺ նախագահը շեշտեց, որ նման հաղորդումները և դիրքորոշումները բացասական էմոցիաներ են առաջացնում ոչ միայն իր, այլև Հայաստանի քաղաքացիների մոտ։ 

«Եթե կան ալիքներ, որոնք իրենց թույլ են տալիս խառնվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մեջ, միգուցե, մենք էլ պետք է նույն ձևով արձագանքենք՝ առնվազն արգելելով մուտքը մեր հանրության բնակարաններ»,-եզրափակեց Սիմոնյանը։ 

Հայերեն English ქართული Русский 中文

Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են կատարվում. ՔԿ

Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով

Astana Hub-ը միջազգային ստարտափերին հնարավորություն է տալիս գործունեություն ծավալել Ղազախստանում

Շիրակի մարզում մեկնարկել է հացահատիկի բերքահավաքը

Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր

Այս տարվա առաջին կիսամյակում Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել, բացահայտվել է սպանության նախապատրաստության 5 դեպք

Արարատ Միրզոյանն ու Համիդ Ղանբարին քննարկել են Հայաստան-Իրան ռազմավարական օրակարգի մի շարք հարցեր

«Երևանյան բեսթսելեր». Հենրիխ Մխիթարյանի գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, հունիս, 2026

Աբովյան փողոցից ապամոնտաժվել են ապօրինի մետաղական կրպակները

Եվրոպական ինդեքսներ - 30/07/26