Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու. Քաղաքաշինության կոմիտե

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները. 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30 800 դիմում, որից շուրջ 6400-ը միայն Երևանում։

«2025 թվականի հունվարի 1-ից urban.e-gov.am հարթակը գործարկվել է ՀՀ բոլոր մարզերում և Երևանում՝ նպատակ ունենալով թափանցիկ դարձնել թույլտվությունների տրամադրման գործընթացը, նվազագույնի հասցնել քաղաքացիների և կազմակերպությունների շփումը պետական, համայնքային կառույցների հետ, ապահովել քաղաքացու դիմումի հետագծելիությունը, իսկ տարբեր համակարգերի ինտեգրման շնորհիվ կրճատել գործընթացի համար ծախսվող ժամանակը։

Հարթակը մշակվել է ոլորտը կարգավորող առանցքային՝ ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի 596-Ն որոշման տառին և ոգուն համապատասխան։ Ուստի, համակարգը կիրառելիս խոչընդոտների չհանդիպելու համար գործընթացում ներգրավված պետական, համայնքային կամ հանրային ծառայություններ մատուցող և մասնավոր բոլոր կազմակերպությունները պետք է առաջնորդվեն որոշման պահանջներով։

Հարկ է նշել, որ 2024թ. օգոստոսի 1-ից հարթակը պիլոտային գործարկվել է ՀՀ 4 մարզերում։ Թղթայինից թվայինի սահուն անցումը նախապատրաստելու համար Քաղաքաշինության կոմիտեն սերտորեն համագործակցել է պետական, համայնքային կառույցների, մասնավոր կազմակերպությունների հետ, կազմակերպել դասընթացներ, խորհրդատվական հանդիպումներ։ Բոլորի առաջարկները, բարձրացված հարցերը հաշվի են առնվել՝ համակարգը կատարելագործելու նպատակով։ Այսօր էլ վերհանվող խնդիրներն օպերատիվ արձագանք են ստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է գործընկերների հետ քննարկել բոլոր առաջարկները, որոնք կարող են էլ ավելի հեշտացնել հարթակից օգտվողների ամենօրյա աշխատանքը։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին