Ալժիրի դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել ֆրանսիացի սպորտային լրագրողին

3 րոպեի ընթերցում

Ալժիրի իշխանությունները հայտնի ֆրանսիացի սպորտային լրագրող Քրիստոֆ Գլեզին «ահաբեկչությունը փառաբանելու» մեղադրանքով դատապարտել են 7 տարվա ազատազրկման։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել մեդիա իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ դատարանի որոշումն «անհեթեթ» որակելով։

Որպես անկախ լրագրող՝ Քրիստոֆ Գլեզը, որը գրում է նաև So Foot և Society ամսագրերի համար և հայտնի է աֆրիկյան ֆուտբոլի մասին իր աշխատանքներով, ժամանել էր Ալժիր՝ տեղական Jeunesse Sportive de Kabylie (JSK) ֆուտբոլային ակումբի ոսկե դարաշրջանի՝ 1980-ականների մասին հոդված պատրաստելու նպատակով։ Նա նաև լուսաբանելու էր կամերունցի ֆուտբոլիստ Ալբերտ Էբոսեի մահվան 10-րդ տարվան նվիրված հիշատակի միջոցառումները, ինչպես նաև անելու մի շարք հարցազրույցներ տեղի ֆուտբոլային ակումբների ղեկավարերի ու ֆուտբոլիստների հետ։

Գլեզը ձերբակալվել էր 2024 թվականի մայիսին մայրաքաղաքից 100 կմ արևելքում գտնվող Թիզի Ուզուում, ինչից հետո նրան արգելել էին լքել երկիրը։ Նրա դեմ մեղադրանքներ էին ներկայացվել այն բանի համար, որ 2015 և 2017 թվականներին շփումներ էր ունեցել Թիզի Ուզուի ֆուտբոլային ակումբի ղեկավարի հետ, ով նաև Քաբիլիի ինքնորոշման շարժման առաջնորդներից է։ Այս շարժումն Ալժիրի իշխանությունները 2021 թվականին հռչակել էին որպես ահաբեկչական խմբավորում։ Այդուհանդերձ, լրագրողի և նշված անձի միջև շփումները տեղի էին ունեցել մինչև կազմակերպության ահաբեկչական հռչակումը։ Իսկ 2024 թվականին տեղի ունեցած միակ շփումը վերաբերել է JSK ակումբի մասին հոդվածի նախապատրաստմանը՝ փաստ, որը հաստատվել էր հետաքննության ընթացքում։ 

Ֆրանսիացի 36-ամյա լրագրողը բողոքարկելու է ալժիրյան դատարանի կայացրած որոշումը։ 

«Քրիստոֆ Գլեզն ավելի քան մեկ տարի ենթարկվել է աբսուրդային դատական հսկողության։ Նրա 7 տարվա ազատազրկումը անհեթեթություն է և ի ցույց է դնում մեկ բան՝ այսօր ամեն բան քաղաքականացվում է»,- նշել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր տնօրեն Թիբո Բրատենը։ 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում