Քաղաքականություն

Մակրոնն աջակցությունն է հայտնել Հայաստանին Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում

1 րոպեի ընթերցում

Մակրոնն աջակցությունն է հայտնել Հայաստանին Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դրական է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունիսի 29-ին կայացած հեռախոսազրույցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի միկրոբլոգում  Էմանուել Մակրոնը նշել է, որ շատ լավ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ:

«Ես արտահայտեցի Ֆրանսիայի համերաշխությունը հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում: Ես նաև վերահաստատեցի մեր աջակցությունը նրա խիզախ ջանքերին՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Խաղաղությունը և բաց սահմանները կլինեն կարևոր զարգացում ամբողջ տարածաշրջանի համար»,-ասված է Ֆրանսիայի նախագահի գրառման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում