Մարզեր

Մարմաշենում իրականացվում  են խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Մարմաշենում իրականացվում  են խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում իրականացվում են խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության որոշմամբ 123 մլն 903 հազար դրամ է հատկացվել ջրագծի հիմնանորոգման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով։

«Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 177 մլն դրամ, որի 70 տոկոսը տրամադրել է կառավարությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Շիրակի մարզպետի աշխատակազմից, ծրագրի իրականացման արդյունքում անցկացվելու է 9630 մետր երկարությամբ խողովակաշար, ինչից կօգտվի 239 տնային տնտեսություն՝ շուրջ 1100 մարդ։ Աշխատանքների 80 տոկոսն արդեն իրականացված է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում