Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստան-Շվեդիա հարաբերությունների, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում ցուցաբերած ավանդի համար` ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել նրան հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար` նշելով, որ լավ հուշերով է հեռանում Հայաստանից: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Շվեդիա հարաբերություններին, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերին վերաբերող հարցերին:

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում