Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Գերմանիայի դիվանագիտական ակադեմիայի ղեկավարը քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Գերմանիայի դիվանագիտական ակադեմիայի ղեկավարը քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները, մասնավորապես, փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների դիվանագիտական կրթական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատման ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում