ՀՀ ԱԺ պատգամավորներն ԱՄՆ կոնգրեսականներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մանրամասները

2 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլ Միլլերին, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Քիմ Յանգին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Ադերհոլթին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դելիա Ռամիրեզին:

Հանդիպումների ընթացքում ընդգծվել է Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ այս տարվա հունվարին ստորագրված բազմաոլորտ ռազմավարական գործընկերության կարեւորությունը, ինչպես նաեւ միջխորհրդարանական ակտիվ կապերի շարունակական զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը:

Ազգային ժողովի պատգամավորները կոնգրեսականներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մանրամասները եւ Հայաստանի պատրաստակամությունն օր առաջ ստորագրելու խաղաղության համաձայնագիրը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Երկուստեք կարեւորվել է Հարավային Կովկասում կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:

Հայերեն English ქართული Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի