Քաղաքականություն

Էս ո՞նց եք դուք ատում մեր քաղաքացիներին. Արայիկ Հարությունյանը՝ ՔԿ-ի հրապարակած ձայնագրությունների մասին

2 րոպեի ընթերցում

Էս ո՞նց եք դուք ատում մեր քաղաքացիներին. Արայիկ Հարությունյանը՝ ՔԿ-ի հրապարակած ձայնագրությունների մասին

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրություններին՝ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդների և անդամների մասնակցությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. 

«Էս ո՞նց եք դուք ատում մեր քաղաքացիներին, ո՞նց... Էլ անասուն ժողովուրդ, էլ էշեր (ձայնագրություններով արձանագրված)... Էս ի՞նչ ատելություն է: Այս օրերին չտեսա, որ որևէ կազմակերպություն հակազդի Նաիրա Զոհրաբյանին, որը ատելության խոսք էր տարածում՝ իշխանության կողմնակիցներին անվանարկելով: Նույն Նաիրա Զոհրաբյանին, որը ժամանակին բոլորին ժեխ էր անվանում:

Երբ քննարկվում էր Եկեղեցու պատմություն առարկան Հայաստանի պատմության առարկայի հետ միավորելու հարցը, մեծ ընդվզումը եկեղեցականների կողմից ուներ միայն մեկ պատճառ՝ չնայած ձեզ համոզում էին, որ սա հակազգային քայլ է: Առարկան հեշտ ձև էր իրենց մոմի բիզնեսի համար կլիենտ ապահովելու համար: Ու առարկան միավորելուց հետո մոմ վառող ապահովելու համար Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատը պետք է ստիպված քամակները պոկեին բազմոցներից և աշխատեին մեր քաղաքացիների հետ: Բայց ո՞նց աշխատեին, եթե նրանք ատում են այդ քաղաքացուն, զզվում են նրանից ու ավելի կարևոր պիղծ զբաղմունքներ ունեին:

Անցած տարի այսպես կոչված «սրբազան պայքարի» վերաբերյալ ասում էինք, որ սա ամբողջությամբ Կտրիճ Ներսիսյանի՝ նախկինում ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ է: Հիմա ակնհայտ է արդեն, որ սա իր օրհնությամբ ձևավորված բանդաներ են, որոնք փտելու են բանտերում ու պատմության էջերում»: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում