Կնախատեսվի վիրավորանք և զրպարտություն հանդիսացող հրապարակային նյութերը հեռացնելու իրավական հնարավորություն. նախագիծ

2 րոպեի ընթերցում

 Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ նախագծերի ընդունման արդյունքում կնախատեսվի նաև վիրավորանք և զրպարտություն հանդիսացող հրապարակային նյութերը հեռացնելու իրավական հնարավորություն՝ ի կատարումն Սահմանադրական դատարանի որոշման:

Տիգրան Դադունցը հանդես է եկել ողջույնի խոսքով և ներկայացրել է օրենքների նախագծերի հիմնական դրույթներն ու նպատակները։ Նախարարի տեղակալն ընդգծել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ գործընկերային մթնոլորտում համատեղ քննարկումների կարևորությունն օրենսդրական փոփոխության գործընթացում։

Քննարկման ընթացքում Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Մարգարիտա Զալիբեկյանը ներկայացրել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների և լրացումների փաթեթը։ Մարգարիտա Զալիբեկյանն անդրադարձել է նաև միջազգային փորձին՝ ընդգծելով դրա կարևորությունն այս փոփոխության համատեքստում։

Հանդիպման շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչները հնչեցրել են իրենց առաջարկները, մտահոգություններն ու հարցերը։ Տիգրան Դադունցը նշել է, որ բոլոր առաջարկներն առաջիկայում կհավաքագրվեն և կքննարկվեն։

Հայերեն

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի