Տնտեսություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ներկայացվել են նախագծի առաջնահերթությունները, գործողությունների ծրագիրն ու արդյունքային շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել նաև արտահանմանը նպաստող մրցունակ միջավայրի ապահովման, ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկ հասանելիության ապահովման, արտահանողների և նրանց կարողությունների զարգացման, շուկաների և հաճախորդների ընդլայնման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել արտահանման առանցքային ապրանքների ու ծառայությունների ընտրությանը, ինչպես նաև թիրախային շուկաներին:

Ծավալվել է քննարկում արտահանմանն առնչվող խնդիրների ու մարտահրավերների, արտահանման աջակցության ընդլայնված գործողությունների, ինչպես նաև արտահանման խթանման միջոցառումների շուրջ:

Այս համատեքստում, վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները ծրագրի մշակման ուղղությամբ՝ հաշվի առնելով հանդիպման ընթացքում ներկայացված դիտարկումները: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում