Իրան

Իսրայելում նախազգուշացրել են բնակիչների համար անվտանգության սպառնալիքի պահպանման մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելում նախազգուշացրել են բնակիչների համար անվտանգության սպառնալիքի պահպանման մասին

Իսրայելի քաղաքացիների համար անվտանգության սպառնալիքը պահպանվում է նույնիսկ Իրանի հետ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ներկայացուցիչ բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։

«Հարկավոր է պահպանել ավելի վաղ տրված հրահանգները, վտանգը պահպանվում է», - նրա ելույթից հատվածներ է տարածել ԻՊԲ մամուլի ծառայությունը։

ԻՊԲ ներկայացուցիչը նշել է, որ իսրայելցի զինվորականները մնում են լիակատար մարտական ​​պատրաստության վիճակում, եթե անհրաժեշտ լինի պատասխան տալ հրադադարի ռեժիմի որևէ խախտման։

Լույս հունիսի 24-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին։

Իրանական և իսրայելական կողմերը հաստատել են հրադադարի մասին համաձայնության ձեռք բերումը: Այնուամենայնիվ, այս հայտարարություններից հետո Իսրայելն Իրանին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, ինչը Թեհրանը հերքել է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում