Իրան

ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ հետագա փոխգործակցության վերաբերյալ ուղիղ երկխոսություն. Վենս

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ հետագա փոխգործակցության վերաբերյալ ուղիղ երկխոսություն. Վենս

Միացյալ Նահանգները ձգտում է Իրանի հետ ուղիղ երկխոսության՝ հետագա փոխգործակցության հնարավորությունների շուրջ. մինչ օրս նման գրեթե բոլոր շփումները եղել են միջնորդների միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ի եթերում:

«Ուղերձները միշտ փոխանցվում են որևէ միջնորդի միջոցով: Իրանցիների հետ դա հետևողականորեն այդպես է եղել: Անշուշտ, մենք կցանկանայինք խոսել նրանց հետ, նախագահը դա հստակ հասկացրել է: Մենք կցանկանայինք ուղիղ զրույց ունենալ այն մասին, թե ինչպես առաջ շարժվենք», - նշել է Վենսը:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում