Իրան

Իրանի Գիլանի նահանգում 9 մարդ է զոհվել Իսրայելի հարձակումից հետո

1 րոպեի ընթերցում

Իրանի Գիլանի նահանգում 9 մարդ է զոհվել Իսրայելի հարձակումից հետո

Առնվազն ինը մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել իսլամական հանրապետության հյուսիսի Գիլանի նահանգում հունիսի 24-ի առավոտյան Իսրայելի հարձակումից հետո տեղի ունեցած պայթյունների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի իշխանություններին։

«Այսօր առավոտյան ահաբեկչական հարձակման հետևանքով ամբողջությամբ ավերվել է չորս բնակելի շենք, իսկ պայթյունից վնասվել են նաև մեծ քանակությամբ մոտակա շենքեր: Այդ հարձակման  հետևանքով զոհվել է 9 խաղաղ բնակիչ, 33-ը՝ վիրավորվել», - հաղորդել են նահանգային իշխանությունները։ 

Իսրայելն իր հերթին հայտնել է իրանական հարվածներից առնվազն 4 զոհի մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերը հրադադարի համաձայնություն են ձեռք բերել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում