Իրան

Իրանն Իսրայելին հարվածելիս առաջին անգամ գործի է դրել Qadr H բալիստիկ հրթիռ

1 րոպեի ընթերցում

Իրանն Իսրայելին հարվածելիս առաջին անգամ գործի է դրել Qadr H բալիստիկ հրթիռ

Իրանն առաջին անգամ Qadr H բալիստիկ հրթիռ է օգտագործել հունիսի 23-ի առավոտյան Իսրայելի վրա հարձակման ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Իման Թաջիկը՝ տեղեկացնելով Իսրայելի դեմ ռազմական գործողության ընթացքի մասին։

«Առաջին անգամ գործադրվել է Qadr H բազմալիցք բալիստիկ հրթիռը», - նրա ճեպազրույցից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

ԻՀՊԿ ներկայացուցչի խոսքով՝ մարտագլխիկներն «ավելի ճշգրիտ, ավերիչ և արդյունավետ հարվածներ են հասցրել ռազմավարական թիրախներին Իսրայելի հյուսիսում, հարավում և կենտրոնական մասում»։

Հունիսի 22-ին ԻՀՊԿ ներկայացուցիչը հայտնել էր, որ Իրանն Իսրայելի վրա հարձակման ընթացքում առաջին անգամ օգտագործել է Kheibar Shekan բալիստիկ հրթիռ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում