Միացյալ Նահանգներ

Սիրիայում ամերիկյան ռազմաբազա է հարձակման ենթարկվել. Mehr

1 րոպեի ընթերցում

Սիրիայում ամերիկյան ռազմաբազա է հարձակման ենթարկվել. Mehr

Սիրիայում ԱՄՆ ռազմաբազայի վրա ականանետային հարձակում է տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Լրատվամիջոցը նշում է, որ տեղեկացված աղբյուրները հունիսի 23-ին հայտարարել են Սիրիայի արևմուտքում Հասաքեի նահանգի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազայի թիրախավորման մասին։ Աղբյուրները նաև նշել են, որ հարձակումից հետո ռազմակայանի գլխավոր մուտքի մոտ ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցառումներ։

Արաբալեզու Al Maalomah լրատվական կայքը ևս հայտնել է, որ Հասաքեից հյուսիս-արևմուտք գտնվող Կասրաք բազայում տեղակայված ԱՄՆ ուժերը առավոտյան անմիջականորեն թիրախավորվել են անհայտ աղբյուրից արձակված ականանետով։

Ամերիկյան կողմը դեռ չի մեկնաբանել այս հաղորդագրությունները։

ԱՄՆ ուժերը մի քանի ռազմակայան ունեն Սիրիայում, մասնավորապես Հասաքեի և Դեր Զորի նահանգներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում