Իրան

Կացը հայտնել է Իրանի կառավարական թիրախների վրա «աննախադեպ ուժով» գրոհի մասին

1 րոպեի ընթերցում

Կացը հայտնել է Իրանի կառավարական թիրախների վրա «աննախադեպ ուժով» գրոհի մասին

Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) «աննախադեպ ուժով» հարվածներ է հասցնում Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարական թիրախներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Իմ և վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրահանգների համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակն այժմ աննախադեպ ուժով գրոհում է Թեհրանի հենց սրտում գտնվող ռեժիմի թիրախների և կառավարական ռեպրեսիվ մարմինների վրա», - գրել է Կացը X սոցիալական հարթակում: 

Նա նաև նշել է, որ հարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» կիսառազմական կամավորական աշխարհազորին, Էվին բանտին, որտեղ, նրա խոսքով, պահվում են քաղբանտարկյալներ, ԻՀՊԿ ներքին անվտանգության կենտրոնակայանին և այլ թիրախների։

Կացը նաև խոստացել է, որ Իսրայելի գրոհներն իրանական օբյեկտների ուղղությամբ «կշարունակվեն ամբողջ ուժով», մինչև «պատերազմի բոլոր նպատակներին հասնելը»։

Իրանը հաստատել է Էվին բանտին հասցված հարվածները՝ նշելով, որ բանտի վրա արկեր են արձակվել, որոնք վնաս են հասցրել հաստատության որոշ հատվածների։ Fars գործակալությունը նշում է, որ իրավիճակը վերահսկողության տակ է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում