Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածը կասկածի տակ է դնում Միջուկային զենքի չտարածման  պայմանագրի արդյունավետությունը. Արաղչի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հարձակումն Իրանի միջուկային օբյեկտների վրա դարձավ հարված միջուկային զենքի չտարածման ռեժիմին և միջազգային անվտանգության ամբողջ համակարգին, ինչպես նաև կասկածի տակ է դնում Միջուկային զենքի չտարածման  պայմանագրի (ՄԶՉՊ) արդյունավետությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ժամանելով Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների:

«ԱՄՆ-ի հարձակումն Իրանի միջուկային օբյեկտների վրա հարցականի տակ է դրել Միջուկային զենքի չտարածման  պայմանագիրը, խախտել է չտարածման ռեժիմը և բացասական հետևանքներ կունենա միջազգային անվտանգության համար: Եվ դա  անհանգստություն է, որ այժմ հայտնել են շատ երկրներ», - ասել է նա Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում:

ՄԶՉՊ-ին համապատասխան՝ այդ պայմանագրին ստորագրած երկրների միջուկային օբյեկտները պետք է լինեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պաշտպանության ներքո:

Հայերեն Русский

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը