Իրան

Իսրայելը հայտնել է Քերմանշահի ռազմական օբյեկտներին հարվածելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտնել է Քերմանշահի ռազմական օբյեկտներին հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ հարվածներ է հասցրել Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքի ռազմական օբյեկտներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել Telegram-ում։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Իրանի Քերմանշահ քաղաքում գտնվող ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին», - ասվում է ԻՊԲ-ի հաղորդագրության մեջ։

Իրանական Fars լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Քերմանշահ նահանգում հարվածների հետևանքով զոհվել է երկու մարդ՝ մեկ կին և վեցամյա երեխա։

Ավելի վաղ ԻՊԲ-ում հայտարարել էին Իրանի կողմից հրթիռային գրոհի մասին։ Այնուհետև իսրայելցի զինվորականները հայտնել են, որ կալանել են անօդաչու թռչող սարք, որն արձակվել էր Էյլաթի շրջանի ուղղությամբ։

Ավելի վաղ Իսրայելի զինվորականները հաղորդել էին, որ հարվածներ են հասցրել Իրանում գտնվող կարևոր ռազմական օբյեկտների։

ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ուղղակիորեն ներգրավվել Իսրայելի և Իրանի միջև մեկ շաբաթից ավելի շարունակվող հակամարտության մեջ՝ հունիսի 22-ին հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանը հայտարարել է, որ իրավունք ունի պատասխան տալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում