Իրան

Իսրայելը հայտնել է Իրանի վեց օդանավակայանի հարվածելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտնել է Իրանի վեց օդանավակայանի հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարվածներ է հասցրել Իրանի վեց օդանավակայանի և հեռակառավարվող ինքնաթիռներով ոչնչացրել իրանական 15 կործանիչ և հարձակողական ուղղաթիռ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻՊԲ-ն գրել է իր Telegram ալիքում։

«Իրանական երկնքում օդային գերակայությունն ընդլայնելու ջանքերի շրջանակներում ԻՊԲ-ն հարվածել է իրանական ռեժիմի վեց օդանավակայանի՝ արևմտյան, արևելյան և կենտրոնական Իրանում։ Հարվածները թիրախավորել են թռիչքուղիները, ստորգետնյա հանգարները, վերալիցքավորման ինքնաթիռը և իրանական ռեժիմի F-14, F-5 և AH-1 ինքնաթիռները», - նշված է հաղորդագրության մեջ։

ԻՊԲ-ն հավելում է, որ ոչնչացված ինքնաթիռները նախատեսված էին Իսրայելի ռազմաօդային ուժերի դեմ օգտագործման համար՝ Իրանի տարածքում հարվածները կանխելու նպատակով։

Իսրայելի բանակը գրառմանը կցել է նաև օդանավակայաններին հասցված հարվածների տեսանյութեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում