Իրան

Պետաքարտուղարությունն արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին զգուշավորության կոչ է արել

1 րոպեի ընթերցում

Պետաքարտուղարությունն արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին զգուշավորության կոչ է արել

ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է անում ամբողջ աշխարհում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին և խորհուրդ տալիս ցուցաբերել առավելագույն զգուշավորություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Պետքարտուղարության կայքում տարածված հաղորդագրության մեջ։

«Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը հանգեցրել է Մերձավոր Արևելքում տեղաշարժի խափանումների և օդային տարածքի պարբերաբար փակման։ Առկա է ԱՄՆ քաղաքացիների և արտասահմանում (խմբ.՝ ամերիկյան) շահերի դեմ ցույցերի հավանականություն։ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս ամբողջ աշխարհի ԱՄՆ քաղաքացիներին ցուցաբերել ավելի մեծ զգուշավորություն», - նշված է հաղորդագրության մեջ։ 

Պետքարտուղարությունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ուղևորություններ պլանավորելիս ուշադիր հետևել ճանապարհորդությունների մասին հրահանգներին, առաձին երկրների մասին տեղեկատվությանը։

ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ներգրավվել Իսրայելի և Իրանի միջև մեկ շաբաթից ավելի շարունակվող հակամարտության մեջ՝ հունիսի 22-ին հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանը հայտարարել է, որ իրավունք ունի պատասխան տալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում