Իրան

ԱՄՆ-ն Իրանին նախազգուշացրել է զերծ մնալ իրավիճակը սրելուց

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Իրանին նախազգուշացրել է զերծ մնալ իրավիճակը սրելուց

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Դորոթի Շին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում կրկնել է նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումը, որ «ամերիկացիների կամ ամերիկյան ռազմակայանների դեմ Իրանի ցանկացած հարձակում՝ ուղղակի կամ անուղղակի, կարժանանա ավերիչ հակահարվածի»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն գործել է՝ հանուն Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիների պաշտպանության՝ կանխելու Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Շին ասել է, որ Իրանը «մոլորեցրել» է իր միջուկային զենքի ծրագրի առումով և «խոչընդոտել է վերջին բանակցություններում բարի կամքի ջանքերին»։

ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարը կոչ է արել Անվտանգության խորհրդին հորդորել Իրանին վերջ դնել Իսրայելը ոչնչացնելու իր 47 տարվա ջանքերին, դադարեցնել իր միջուկային ծրագիրը, դադարեցնել ամերիկացիների և ԱՄՆ շահերի թիրախավորումը և «բանակցել խաղաղության շուրջ բարի կամքի դրսևորմամբ»։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր Իրանի խնդրանքով այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել իր երեք միջուկային օբյեկտներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում