Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսադեմին Իրանի մի շարք միջուկային օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ-ի իրականացրած հարվածները, որոնք ձեռնարկվել էին Իսլամական Հանրապետության վրա իսրայելական հարձակումներից հետո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Ինքնիշխան պետության տարածքը հրթիռահրետանային հարվածների ենթարկելու անպատասխանատու որոշումը, ինչ փաստարկներով էլ այն ներկայացվի, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք ավելի վաղ միանշանակ անթույլատրելի էին որակել նման գործողությունները: Հատկապես մտահոգիչ է, որ հարվածներն իրականացրել է մի երկիր, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։ Այս ակցիայի հետևանքները, այդ թվում՝ ռադիոլոգիական, դեռ պետք է գնահատվեն։ Բայց արդեն հիմա ակնհայտ է, որ սկսվել է վտանգավոր սրման փուլ, որը հղի է տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հետագա խաթարմամբ»,- մասնավորապես ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Գերատեսչությունը կոչ է արել դադարեցնել ագրեսիան և ավելացնել իրավիճակը քաղաքական-դիվանագիտական հուն վերադարձնելու պայմաններ ստեղծելու ջանքերը։