Քաղաքականություն

Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ հրավիրել և դատապարտել ԱՄՆ-ի գործողությունները

2 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ հրավիրել և դատապարտել ԱՄՆ-ի գործողությունները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել  երկրի խաղաղ միջուկային օբյեկտներին  Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հասցված հարվածների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ  գերատեսչությունը դաժան ռազմական ագրեսիա է որակել և դատապարտել Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածներն Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին: 

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ամենավճռական կերպով դատապարտում է Միացյալ Նահանգների դաժան ռազմական ագրեսիան Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների աննախադեպ ու լուրջ խախտում է»,-մասնավորապես, նշված է հայտարարության մեջ:

Արտգործնախարարությունը պատերազմ հրահրող է համարել ԱՄՆ-ի գործողությունները՝ հայտարարելով, որ դրանց վտանգավոր ու հեռուն գնացող հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է այդ երկիրը:

Իրանի ԱԳՆ-ն միաժամանակ  կոչ է  արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արտակարգ նիստ հրավիրել ՝ անվերապահորեն դատապարտելու Իրանի դեմ Միացյալ Նահանգների գործողությունը և նրան պատասխանատվության ենթարկելու կազմակերպության կանոնադրության հիմնարար սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի խախտման համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում