Իրան

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է միջուկային հարցի շուրջ բանակցելու պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է միջուկային հարցի շուրջ բանակցելու պատրաստակամության մասին

Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, որ Իսրայելը դադարեցնի հարվածները իր տարածքի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին՝ ընդգծելով, որ դիվանագիտությունը կարող է կրկին արդյունավետ լինել, ինչպես 2015 թվականին:

«Դիվանագիտությունն աշխատել է անցյալում և կարող է աշխատել ապագայում։ Բայց ագրեսիան պետք է դադարեցվի, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ դիվանագիտությանը», – նրա խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը:

Հղում անելով Reuters-ի տեղեկություններին՝ հաղորդվում է, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը և Աբբաս Արաքչին մի քանի անգամ շփվել են հեռախոսով՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից ի վեր։ Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Արաքչին հայտարարել է, որ Թեհրանը չի վերսկսի բանակցությունները, քանի դեռ Իսրայելը շարունակում է ռազմական հարվածները Իրանի տարածքում։

«Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն ճնշում գործադրի իր դաշնակցի վրա։ Այդ դեպքում Իրանը կարող է ճկունություն ցուցաբերել միջուկային հարցում»,-նշել է Իրանի ԱԳ նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում