Իրան

Իրանը հայտնել է հակամարտության սկսվելուց ի վեր առնվազն 430 զոհի մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտնել է հակամարտության սկսվելուց ի վեր առնվազն 430 զոհի մասին

Հունիսի 13-ից սկսված հակամարտության հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 430 մարդ, վիրավորվել՝ 3500-ը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ին, այս մասին հայտնում է «Նուր» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը։

Սա Իրանում զոհվածների թվի վերաբերյալ առաջին պաշտոնական թարմացումն է վերջին մի քանի օրվա ընթացքում։

Իրանի առողջապահության նախարարությունը նախկինում հայտնել էր 224 զոհի մասին, մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությունը հունիսի 20-ին  հայտնել էր 657 զոհի մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում