Իրան

Պաղեստինյան ԻՀՊԿ ստորաբաժանման ղեկավարը սպանվել է Իրանում

1 րոպեի ընթերցում

Պաղեստինյան ԻՀՊԿ ստորաբաժանման ղեկավարը սպանվել է Իրանում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաղեստինյան մասնաճյուղի ղեկավար Սաիդ Իզադին սպանվել է Իրանի Ղոմ քաղաքի բնակարաններից մեկում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ին, ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ղոմ քաղաքի վրա Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։

Կացի խոսքով՝ Իզադին ֆինանսավորել և զինել է ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ի հարձակումից առաջ։ «Հսկայական նվաճում է Իսրայելի հետախուզության և ռազմաօդային ուժերի համար, արդարադատություն՝ սպանվածների և առևանգվածների համար։ Իսրայելի երկար ձեռքը կհասնի իր բոլոր թշնամիներին», - ասել է նախարարը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում