Իրան

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտին ևս մեկ հարված հասցնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտին ևս մեկ հարված հասցնելու մասին

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարվածել են Իրանում տասնյակ թիրախների, այդ թվում՝ Սպահանի միջուկային օբյեկտի և չորս հրթիռային կայանի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ին, այս մասին հայտնել են Իսրայելի պաշտպանության ուժերը։

Իսրայելի զինված ուժերի տվյալներով՝ հարձակումներին, ինչպես նախորդ օրը, մասնակցել է մոտ 50 իսրայելական ռազմաօդային ուժի կործանիչ, որոնք նետել են 150 միավոր զինամթերք։

Սպահանի միջուկային օբյեկտին հարվածելու մասին նախկինում հաղորդել էին իրանական լրատվամիջոցները։ Այն հարվածների է ենթարկվել զինված հակամարտության առաջին օրվանից։ «Համալիրի տարածքում նույնպես հարձակման են ենթարկվել ցենտրիֆուգային կայան և այլ ռազմական թիրախներ», - ասվում է հայտարարության մեջ։

Հարվածներ են հասցվել նաև Իսրայել անօդաչու սարքեր արձակելու համար օգտագործվող բեռնատարներին, ինչպես նաև բալիստիկ հրթիռների պահեստավորման և արձակման վայրերին, ռադարներին և հակաօդային պաշտպանության կայաններին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում