Իրան

Իսրայելը հայտնել է Թավրիզում և Քերմանշահում թիրախներ խոցելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտնել է Թավրիզում և Քերմանշահում թիրախներ խոցելու մասին

Իսրայելի ռազմաօդային ուժերն առավոտյան գրոհել են Իրանի արևմուտքում գտնվող հրթիռների պահեստների և դրանց արձակման կայանքների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ):

«Իրանում Թավրիզի և Քերմանշահի շրջաններում ռազմաօդային ուժերի ավելի քան 25 կործանիչ հարվածներ են հասցրել և չեզոքացրել հրթիռների և դրանց արձակման համար ենթակառուցվածքային բաղադրիչների ավելի քան 35 պահեստի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարվածների համար թիրախները հայտնաբերել է Իսրայելի ռազմական հետախուզական վարչությունը։

The Associated Press-ն ավելի վաղ նաև հաղորդել էր, որ իսրայելական օդուժը գիշերը գրոհել է Կասպից ծովի ափին գտնվող իրանական Ռեշտ քաղաքի վրա։ Հաղորդվել է այս շրջանում իրանական հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։

Գործակալության տվյալներով՝ հարվածներից առաջ Իսրայելի զինվորականները տեղի բնակիչներին նախազգուշացրել են հեռու մնալ արդյունաբերական գոտուց, որը գտնվում է Ռեշտի կենտրոնից մի քանի կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։

Ավելի վաղ ԻՊԲ-ն հայտնել էր նաև Թեհրանին հարվածներ հասցնելու մասին։ Իրանն իր հերթին հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցրել Հայֆայում և Թել Ավիվում գտնվող թիրախների։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում