Իրան

Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ երկարատև գործողության՝ հանուն սպառնալիքի վերացման

1 րոպեի ընթերցում

Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ երկարատև գործողության՝ հանուն սպառնալիքի վերացման

Իսրայելցի զինվորականները պատրաստված են երկարատև գործողության՝ Իրանի միջուկային ծրագրի և հրթիռային ներուժի վերացման նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը:

«Մենք Իրանում ունենք լրացուցիչ թիրախներ: Մենք զարգացնում ենք հարձակումը պլանին համապատասխան և պատրաստ ենք տևական գործողության այնքան ժամանակ, մինչև սպառնալիքը վերացվի», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Իսրայելը հունիսի 13-ին հարձակում է իրականացրել Իրանի վրա՝ հայտարարելով, որ իր  նպատակն է զրկել Թեհրանին միջուկային զենք մշակելու հնարավորությունից: Իրանական կողմն, իր հերթին, հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին:

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում