Իրան

ԱԷՄԳ-ն հնարավորություն չունի ստուգելու Իսրայելի միջուկային օբյեկտները

2 րոպեի ընթերցում

ԱԷՄԳ-ն հնարավորություն չունի ստուգելու Իսրայելի միջուկային օբյեկտները

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հնարավորություն չունի ստուգելու Իսրայելի միջուկային օբյեկտները, քանի որ Իսրայելը չի ստորագրել ԱԷՄԳ-ի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Al Jazeera հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսին։  

«Իսրայելը, ինչպես նաև այլ երկրներ, որոնց թվում են Հնդկաստանը, Պակիստանը և այլն, չի ստորագրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։ Հետևաբար, եթե դուք չեք ստորագրում պայմանագիրը, ապա ստուգումներ անցկացնելն անիմաստ է», - նշել է նա։

Գրոսին հավելել է, որ «ԱԷՄԳ-ն չի համարվում աշխարհի միջուկային ոստիկանություն» և չի կարող ստուգումներ կազմակերպել այն երկրներում, որոնք ԱԷՄԳ-ի անդամ չեն։ 

«Եթե դուք չեք ստորագրել պայմանագիրը, ես չեմ կարող թակել ձեր դուռը և ասել, որ ցանկանում եմ ստուգել ձեզ, քանի որ կարծում եմ, որ դուք միջուկային զենք ունեք», - նշել է նա։

ԱԷՄԳ-ի ղեկավարը նաև հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ ապացույցներ չկան։

Հատկանշական է, որ Իսրայելը ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է միջուկային զենք ունենալու փաստը։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը գնահատում է, որ երկրի զինանոցում գնահատվում է 80 միջուկային մարտագլխիկ, մինչդեռ այլ տվյալներ ցույց են տալիս 90-ից 300 մարտագլխիկ։ Իսրայելը նաև չի ենթարկվում ԱԷՄԳ-ի պատժամիջոցներին, քանի որ չի ստորագրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում