Իսրայելական հարվածներից իրանական 5 հիվանդանոց է տուժել. Իրանի Կարմիր մահիկի ընկերություն

2 րոպեի ընթերցում

Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը երկրի պետական ​​հեռուստատեսությանը հայտնել է, որ այս շաբաթ Իսրայելի հարձակումներից տուժել է հինգ հիվանդանոց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SkyNews-ը։ 

«Մենք սիոնիստական ​​ռեժիմի հարձակումները, որոնք հակասում են միջազգային սկզբունքներին, որպես փաստաթղթեր ուղարկել ենք միջազգային կառույցներին», - ասել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդը:

Նա այլ մանրամասներ չի հայտնել, և պարզ չէ, թե հիվանդանոցները երբ են վնասվել կամ որտեղ:

Քոլիվանդը նաև նշել է, որ իրենք հունիսի 20-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ «հումանիտար ոլորտի աշխատողներին պաշտպանելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու համար»:

Պաշտոնյայի խոսքով՝ երեք փրկարար զոհվել են։

Օրերս Իրանի Քերմանշահում գտնվող Ֆարաբի հիվանդանոցը վնասվել էր հրթիռային հարվածի ալիքից։ Իսրայելի պաշտպանության բանակը պնդել էր, որ դա թիրախ չի եղել:

Հունիսի 19-ին էլ իրանական հարվածից վնասվել էր Իսրայելի հարավում գտնվող «Սորոկա» հիվանդանոցը, որի հետևանքով վիրավորվել էր 70 մարդ։ Իրանը հայտարարել է, որ չի թիրախավորել հիվանդանոցը, այն տուժել է հարվածի ալիքից։ Ըստ իրանական կողմի՝ հարվածների թիրախում է եղել հիվանդանոցի կողքին տեղակայված ռազմավարական օբյեկտը։ 

Հայերեն فارسی Русский

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել