Իրան

Իրանն Իսրայելի գրոհների պայմաններում բանակցություններ չի վարի. Արաղչի

1 րոպեի ընթերցում

Իրանն Իսրայելի գրոհների պայմաններում բանակցություններ չի վարի. Արաղչի

Միացյալ Նահանգները խնդրել է բանակցություններ վարել Իրանի հետ, սակայն Թեհրանը դրանք մերժել է՝ հայտարարելով, որ Իսրայելի հարվածների պայմաններում դա հնարավոր չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին։

«Ներկա պայմաններում, քանի դեռ շարունակվում են սիոնիստական ​​ռեժիմի գրոհներն Իրանի վրա, մենք որևէ մեկի հետ բանակցություններ չենք ցանկանում…. Ամերիկացիները ցանկանում են, նրանք մի քանի անգամ ուղերձներ են ուղարկել, լուրջ ուղերձներ, բայց մենք հստակ ասել ենք նրանց, որ մինչև ագրեսիան չդադարեցվի, չի կարող խոսք լինել երկխոսության ու դիվանագիտության մասին», - ասել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ 

Աբբաս Արաղչին նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն հանցակից է Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային։ 

«Մենք ամերիկացիներին սիոնիստական ​​ռեժիմի գործընկերներ և հանցակիցներ ենք համարում Իրանի դեմ նրա ագրեսիայում», - ասել է դիվանագետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում