Իսրայելը և Իրանը գիշերը նոր հարվածներ են փոխանակել

3 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Թեհրանին՝ թիրախավորելով տասնյակ օբյեկտներ։ Հարվածների համար գործի են դրվել 60-ից ավելի կործանիչ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել իր Telegram ալիքում։

Հարվածներն իրականացնելու համար օգտագործվել է շուրջ 120 զինամթերք, որոնք ուղղված են եղել Թեհրանի շրջանում հրթիռների արտադրության վայրերին և միջուկային հետազոտական ​​կենտրոնին, որն, ըստ Իսրայելի բանակի, ներգրավված է Իրանի միջուկային զենքի մշակման մեջ:

«ԻՊԲ-ն ավարտել է մի շարք հարվածները Թեհրանի կենտրոնում՝ հարվածելով տասնյակ թիրախների, այդ թվում՝ ռազմական հրթիռների արտադրության հետ կապված օբյեկտների և իրանական միջուկային զենքի նախագծին առնչվող SPND-ի կենտրոնակայանին», - ասվում է հայտարարության մեջ:

ԻՊԲ-ն նաև նշում է, որ հարված է հասցրել երեք հրթիռային կայանքների, որոնք պատրաստվում էին Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակել։ 

Իրանը ևս հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին։ Մարդկանց հրահանգվել է ապաստարաններ մտնել։ ԻՊԲ-ն հաղորդում է, որ խոցել է Իսրայելի ուղղությամբ թռչող իրանական հարյուրավոր անօդաչուներ։ Ըստ հաղորդագրության՝ մինչ օրս Իսրայելի օդային տարածքի համար վտանգ ներկայացնող թիրախների 95%-ը հաջողությամբ խոցվել է։  

Իրանական Tasnim գործակալությունը նշում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածների 15-րդ ալիքն է ուղղել Իսրայելի դեմ։ Ըստ ԻՀՊԿ-ի՝ հիբրիդային հարձակման մեջ ներգրավվել են հրթիռներ և 100-ից ավելի անօդաչուներ, որոնք ուղղված են եղել Հայֆայում և Թել Ավիվում ռազմական թիրախների և ռազմական արդյունաբերության օբյեկտների դեմ։  

BBC-ն լուսանկարներ է տարածել, թե ինչպես է այրվում Բեեր-Շևա քաղաքում գտնվող Microsoft-ի գրասենյակի շենքը։

Հաղորդվում է 5 վիրավորի մասին։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Վնասվել են նաև բնակելի շենքեր։ BBC-ն նշում է, որ ըստ երևույթին, Իրանը կրկին թիրախավորել է Գավ-Յամ առաջադեմ տեխնոլոգիական պարկը, որի դեմ ուղղված հարվածներից հունիսի 19-ին վնասվել էր «Սորոկա» հիվանդանոցը։

Հայերեն Español Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում