Իրան

Իրանը հարձակվել է Իսրայելի բանակի կիբերհրամանատարության շտաբի վրա. IRNA

1 րոպեի ընթերցում

Իրանը հարձակվել է Իսրայելի բանակի կիբերհրամանատարության շտաբի վրա. IRNA

Իսրայելի բանակի կիբերհրամանատարության շտաբը՝ C4I կորպուսը, և Իսրայելի զինվորականների հետախուզական կենտրոնը Գավ Յամում հունիսի 19-ի առավոտյան դարձել են Իրանի հրթիռային հարվածների թիրախը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ այնտեղ են տեղակայված  «հազարավոր զինվորականներ», որոնք պատասխանատու են հետախուզական տվյալների մշակման և կիբերգործողությունների համար:

Ինչպես նշում է գործակալությունը, Գավ Յամի հետախուզական կենտրոնը գտնվում է Իսրայելի հարավային Բեեր Շևա քաղաքի «Սորոկա» հիվանդանոցի մոտ: Հիվանդանոցը ենթարկվել է պայթյունի ալիքի ազդեցության և լուրջ վնասներ չի կրել, իսկ ռազմական ենթակառուցվածքը վնասվել է ճշգրիտ հարվածից, նշում է IRNA-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում