Իրան

ԱԷՄԳ-ն հաստատել է Իրանում Խոնդաբի ռեակտորի վրա իրականացված հարվածը

1 րոպեի ընթերցում

ԱԷՄԳ-ն հաստատել է Իրանում Խոնդաբի ռեակտորի վրա իրականացված հարվածը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ տեղեկատվություն ունի Իրանում Խոնդաբի ծանր ջրով աշխատող ռեակտորի վրա հարվածի մասին: Գործակալության տվյալների համաձայն՝ ռադիոլոգիական հետևանքներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԷՄԳ-ն գրել է X սոցիալական հարթակում:

«ԱԷՄԳ-ն տեղեկատվություն ունի, որ հարված է հասցվել Խոնդաբի (նախկինում՝ Արաքի) ծանր ջրով աշխատող հետազոտական ​​ռեակտորին, որն այժմ կառուցվում է: Այն շահագործման մեջ չի եղել և չէր պարունակում միջուկային նյութեր, այնպես որ, ռադիոլոգիական հետևանքներ չկան: Այս պահին ԱԷՄԳ-ն տեղեկատվություն չունի Խոնդաբի ծանր ջրի արտադրության գործարանի վրա հարվածի մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ISNA գործակալությունը հայտնել էր, որ Խոնդաբի ծանր ջրով աշխատող ռեակտորի մերձակայքի շրջանը ենթարկվել է իսրայելական հարվածի: Նշվել էր, որ ռադիոակտիվ աղտոտման վտանգ չկա, սարքավորումները նախապես դուրս են տարվել: 

Գործարանը բացվել է 2006 թվականին, այն գտնվում է Թեհրանից 190 կմ դեպի հարավ-արևմուտք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում