Շիրակի մարզում շահագործման հանձնվեց ևս մեկ մանկապարտեզ

2 րոպեի ընթերցում

Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայում շահագործման հանձնվեց 490 քմ ընդհանուր մակերեսով «Նռանե» մսուր-մանկապարտեզ, որը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով՝ 2 փուլով․ գումարի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40-ը՝ համայնքը։ 

Հիսուն երեխայի համար նախատեսված մանկապարտեզն այժմ ունի 30 սան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մազպետի աշխատակազմից, 2023-2024 թվականներին 25 մլն դրամի շրջանակներում իրականացվել են շենքի բարեկարգման, գազաֆիկացման աշխատանքները, կառավարությունը ևս 19 մլն 318 հազար դրամ է հատկացրել մանկապարտեզը նորագույն սարքավորումներով, գույքով հագեցնելու համար։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մանկապարտեզի շահագործման առթիվ շնորհավորել է ներկաներին և նշել, որ նմանօրինակ միջոցառումներին մասնակցելն աշխատանքային օրվա լավագույն բաղադրիչ է։

«Կրթությունը միայն մանկավարժի կամ դաստիարակի տված գիտելիքը չէ, այլ այն միջավայրը, որտեղ երեխան սովորում է՝ սկսած շենքային պայմաններից, մինչև մթնոլորտ ու յուրաքանչյուր մանրուք։ Այս մանկապարտեզը ևս ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում է կառուցվել։ Այժմ մեր մարզում 39 դպրոց է կառուցվում, վերակառուցվում։ 27 դպրոց հիմնանորոգվում, վերանորոգվում է, որից 15-ը Գյումրիում՝ շուրջ 4 մլրդ դրամի շրջանակներում, Շիրակի մարզում ևս 12 դպրոց հիմքից կառուցվում է։ Ծրագիրը շարունակական է լինելու, որպեսզի մեր երեխաները սովորեն բարեկարգ միջավայրում»,-նշել է Շիրակի մարզպետը։

Հայերեն

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ