Իսրայելի զինվորականները կոչ են արել տարհանել Իրանի երկու քաղաքների բնակիչներին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) կոչ է արել Իրանի Արաք և Խոնդաբ քաղաքների բնակիչներին տարհանել դրանց ուղղությամբ պլանավորված հարվածների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով ԻՊԲ-ի օգտահաշվում պարսկերեն լեզվով հրապարակմանը։

ԻՊԲ-ն հայտնել է, որ այս շրջանում աշխատում է իրանական ռազմական ենթակառուցվածքների դեմ։

Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ մի շարք հարվածներ են հասցնում Թեհրանում և Իրանի ևս մի քանի շրջաններում գտնվող օբյեկտներին։

Իրենց հերթին իրանական լրատվամիջոցները հաղորդել են Թեհրանում ՀՕՊ համակարգերի աշխատելու մասին։

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ թիրախավորվել է Արաքի ծանր ջրով աշխատող ռեակտորը, ճառագայթման արտահոսքի սպառնալիք չկա: Միջուկային օբյեկտի անձնակազմը նախապես տարհանվել է: 

Արաք քաղաքում է գտնվում IR-40 ծանր ջրային միջուկային ռեակտորը, որի շինարարությունն սկսվել է 2000-ականների սկզբին։ Ռեակտորը կարող է արտադրել պլուտոնիում, որը պիտանի է միջուկային զենքի ստեղծման համար։ Գործարանում, որը ռեակտորն ապահովում է ծանր ջրով, նաև արտադրում են տարբեր արտադրանքներ՝ օգտագործելով դեյտերիում և թթվածին-18 կայուն իզոտոպը՝ 97% մաքրությամբ (օգտագործվում է բժշկական և գիտական ​​նպատակներով):

Հայերեն Français Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը