Իրան

Իրանում ձերբակալել են իսրայելցի 6 կին գործակալի և Իսրայելի համար ԱԹՍ-ներ նախագծողների

2 րոպեի ընթերցում

Իրանում ձերբակալել են իսրայելցի 6 կին գործակալի և Իսրայելի համար ԱԹՍ-ներ նախագծողների

Իրանի արևմուտքի Քերմանշահի նահանգի Քասրե Շիրին քաղաքում անվտանգության ուժերը հետևել և ձերբակալել են Իսրայելի ​​հետախուզական ծառայության վեց կին գործակալի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գնդապետ Մոջթաբա Կակային հունիսի 18-ի երեկոյան IRNA-ին հայտնել է, որ ձերբակալվածները բոլորը կանայք են և պատրաստվում էին փախչել երկրից դեպի հարևան Իրաք։

Նա նշել է, որ կանայք ձերբակալվել են Քասրե Շիրին քաղաքում Անվտանգության վարչության և ԻՀՊԿ հետախուզական վարչության միջև համակարգված գործողության արդյունքում՝ հավելելով, որ կին գործակալների մասին լրացուցիչ մանրամասներ կհայտարարվեն ավելի ուշ։

Իր հերթին, Mehr գործակալությունը նշում է, որ Իրանի արևելքում գտնվող Մաշհադ քաղաքում ձերբակալվել է Իսրայելի համար աշխատող անօդաչու թռչող սարքերի առնվազն 18 նախագծող։ Նրանք, գաղտնի աշխատելով Իսրայելի համար, նախագծել են լրտեսական և մարտական ​​անօդաչու թռչող սարքեր։

Իսրայելն Իրանին հարվածներ է հասցրել հունիսի 13-ին՝ հայտարարելով, որ թիրախավորում է Իրանի միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։ Կողմերի միջև արդեն յոթ օր է՝ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանը զոհերի պաշտոնական թիվ է հայտնել հունիսի 16-ին՝ նշելով 224 զոհի մասին, որոնց թվում կան 48 կին և երեխա։ Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 24 զոհի մասին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում