Թեհրանում Իսրայելի նոր հարվածների թիրախում են հայտնվել Իրանի անվտանգային կառույցները. ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

Իսրայելը Իրանի հետ հակամարտության վեցերորդ օրը հարված է հասցրել Թեհրանի Նոբոնյադ հրապարակին, որտեղ տեղակայված են Իրանի պաշտպանության նախարարության գլխավոր գրասենյակը և մի քանի գործարաններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է NBC News-ը։

Հարվածի տակ է հայտնվել նաև Լավիզան մետրոպոլիտենային տարածքը։

Իրանական Fars գործակալությունը հաղորդում է, որ Իսրայելը նաև հարվածել է Թեհրանից հյուսիս-արևմուտքում գտնվող Քարաջ քաղաքին։ Ըստ տեղեկությունների՝ պայթյուն է տեղի ունեցել Քարաջի օդանավակայանի մոտակայքում։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները։

Իր հերթին, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները քիչ առաջ ոչնչացրել են Իրանի ներքին անվտանգության գերատեսչության կենտրոնակայանը։

Իսրայելն Իրանին հարվածներ է հասցրել հունիսի 13-ին՝ հայտարարելով, որ թիրախավորում է Իրանի միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։ Կողմերի միջև արդեն վեց օր է՝ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանը զոհերի պաշտոնական թիվ է հայտնել հունիսի 16-ին՝ նշելով 224 զոհի մասին, որոնց թվում կան 45 կին և երեխա։ Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 24 զոհի մասին։ 

Հայերեն Français Русский

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել