Իրան

Իրանը կոչ է արել հարևան երկրներին թույլ չտալ Իսրայելի կողմից իրենց տարածքների օգտագործումը

1 րոպեի ընթերցում

Իրանը կոչ է արել հարևան երկրներին թույլ չտալ Իսրայելի կողմից իրենց տարածքների օգտագործումը

Իրանը կոչ է արել սահմանակից երկրներին կանխարգելել Իսրայելի կողմից իրենց տարածքներն օգտագործելու փորձերը իսլամական հանրապետության վրա գրոհների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի սահմանապահ գերատեսչության ղեկավար Ահմադ Ալի Գուդարզին:

«Մենք ակնկալում ենք հարևաններից, որ այն դեպքում, եթե Իրանի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացվեն նրանց տարածքից, նրանք քայլեր կձեռնարկեն դրանք դադարեցնելու համար: Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները, և որպեսզի մենք ստիպված չլինենք պատասխան միջոցներ ձեռնարկել», - նրա խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում