Իրան

Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի արևմուտքում ևս 40 ռազմական օբյեկտի հարվածներ հասցնելու մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի արևմուտքում ևս 40 ռազմական օբյեկտի հարվածներ հասցնելու մասին

Իսրայելի ռազմաօդային ուժերն առավոտյան ժամերին գրոհել են   ևս ավելի քան 40 ռազմական օբյեկտի վրա Իրանի արևմուտքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը: 

Հայտարարության համաձայն՝ հարվածների թիրախները, մասնավորապես, եղել են հրթիռային պահեստները և հրթիռային զենքի հետ կապված այլ օբյեկտներ:

Գրոհներին մասնակցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի մոտ 25 կործանիչ, հավելել են ԻՊԲ-ում:

Բացի այդ, ըստ հայտարարության, գիշերն իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Emad բալիստիկ հրթիռներով լիցքավորված և Իսրայելի ուղղությամբ արձակման պատրաստ արձակման կայանքին:

Ինչպես ճեպազրույցում հայտնել է ԻՊԲ պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինը, իսրայելցի զինվորականները գիշերվա ընթացքում ֆիքսել են Իրանից մոտ 30 հրթիռի արձակում Իսրայելի ուղղությամբ, զոհեր չկան: Հրթիռների մեծ մասը կալանվել է, հավելել է նա:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ գիշերը ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող ցենտրիֆուգների արտադրության օբյեկտի և զենքի գործարանների։ Գիշերվա ռազմական գործողություններում ներգրավվել է 50-ից ավելի կործանիչ։ ԻՊԲ-ն հայտնել էր, որ ցենտրիֆուգների արտադրամասը ծառայում էր Իրանի ուրանի հարստացման ծավալների ընդլայնման նպատակներին։   

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում