Մեծ Բրիտանիան դիվանագետների ընտանիքներին դուրս է բերել Թել Ավիվից և Երուսաղեմից

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի կառավարությունն Իսրայելից դուրս է բերել Թել Ավիվի դեսպանությունում և Երուսաղեմի հյուպատոսությունում աշխատող դիվանագետների ընտանիքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը։ 

«Թել Ավիվում Մեծ Բրիտանիայի դեսպանության և Երուսաղեմում բրիտանական հյուպատոսության անձնակազմերի ընտանիքների անդամները ժամանակավորապես հետ են կանչվել՝ որպես նախազգուշական միջոց: Դեսպանությունը և հյուպատոսությունը շարունակում են կատարել անհրաժեշտ աշխատանքը, այդ թվում՝ ծառայություններ մատուցել Բրիտանիայի քաղաքացիներին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Իսրայելն հունիսի 13-ին հարվածներ է հասցրել Իրանին՝ հայտարարելով, որ թիրախավորում է Իրանի միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։ Կողմերի միջև արդեն վեց օր է՝ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանը զոհերի պաշտոնական թիվ է հայտնել հունիսի 16-ին՝ նշելով 224 զոհի մասին, որոնց թվում կան 45 կին և երեխա։ Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 24 զոհի մասին։

Հայերեն Français Русский

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար