Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն հարստացել է բացառիկ ու արժեքավոր նոր նմուշներով

5 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունի նոր համալրում. բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, Կալիֆոռնիայի պետական համալսարանի (Նորթրիջ, ԱՄՆ) դասախոս Վահրամ Շեմասյանը թանգարան-ինստիտուտին է նվիրել տարիների հավաքչական և գիտական աշխատանքի արդյունքում  ձեռք  բերած բացառիկ արժեքավոր նյութեր:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շեմասյանը նշեց՝ այս նյութերի շարքում առանձնանում է 1920-ական թվականներին Ղազիրի (Լիբանան) որբանոցում հայ որբուհիների գործած գորգը, որը մեծ պատմական ու մշակութային նշանակություն ունի: 

Պրոֆեսորը նշեց, որ ներկայացված  մյուս նյութերը վերաբերում են Մուսա լեռան հերոսամարտին։

«Այս նմուշները իմ անձնական հավաքածուից են, սրանք բացառիկ նմուշներ են, որոնք ոչ մի արխիվում չկան: Սրանք ես հավաքել եմ տարիների ընթացքում հիմնականում ԱՄՆ-ի տարածքում ապրող գաղթականների հետնորդների ընտանիքներից: Ես վերջին 40 տարիների ընթացքում մեծաթիվ արխիվային նյութեր եմ պեղել աշխարի 12 երկրներից, բայց մարդկանց տներում դեռևս  շատ անձնական թղթեր կան, որոնք նոր լույս կսփռեն ցեղասպանության վրա, և ես աշխատում եմ այդ անձնական թղթերը հայտնաբերելու և հավաքելու ուղղությամբ: Այսօրվա նմուշներում կան մուսալեռցիների տարբեր անցաթղթեր, որոնցով նրանք տեղափոխվել են ԱՄՆ, տարբեր նամակներ և ծրարներ, ինչպես նաև  Մուսա լեռան տոնակատարություններին նվիրված հայտարարություններ»,-ասաց Շեմասյանը:

Նա ընդգծեց՝ շատ կարևորում է այս արժեքավոր, մեծաքանակ արխիվները հանրությանը հասանելի դարձնելը, ուստի մաս-մաս դրանք կփոխանցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ սա թանգարանի հավաքածուի համար շատ արժեքավոր համալրում էր:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունի ֆոնդ, հավաքածու, որտեղ մենք հավաքում ենք ցեղասպանությանը, Արևմտյան Հայաստանին վերաբերող նյութեր, փաստաթղթեր, լուսանկարներ, վերապրողների կամ զոհերի անձնական իրեր, այսինքն՝ դա մեր գործունեության կարևորագույն և անբաժան մասերից է: 

Թանգարանն իր ձևավորման օրվանից ակտիվ հավաքչական աշխատանքով է զբաղվել, և այդ աշխատանքները վերջերս շարունակվում են նոր թափով: Վերջին շրջանում բավականին կարևոր նյութեր ենք ձեռք բերել՝ հիմնականում նվիրատվությունների միջոցով: Կարևոր է, որ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները  հասկանում են թանգարան-ինստիտուտի կարևորությունն այդ նյութերի պահպանման, օգտագործման առումով և որոշում են կայացնում, որ իրենց հավաքածուները, որոնք հավաքել են իրենց գործունեության տարբեր տարիների ընթացքում, նվիրաբերեն թանգարանին: Այսօրվա նմուշները Շեմասյանի արդեն երկրորդ կարևորագույն նվիրատվությունն է թանգարանի»,-ասաց Էդիտա Գզոյանը:

Հիմնադրամի տնօրենը նշեց, որ որոշում են կայացրել բացել հատուկ հավաքածու Շեմասյանի անունով, քանի որ պորֆեսորը որոշել է՝ Մուսա լեռան հերոսամարտին նվիրված ամբողջ հավաքածուն մաս-մաս նվիրվելու է թանգարանին:  

Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, Կալիֆոռնիայի պետական համալսարանի դասախոս Վահրամ Շեմասյանը մի շարք արժեքավոր նյութեր հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին

1920-ական թվականներին Ղազիրի (Լիբանան) որբանոցում հայ որբուհիների գործած գորգը

Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, Կալիֆոռնիայի պետական համալսարանի (Նորթրիջ, ԱՄՆ) դասախոս Վահրամ Շեմասյանը հյուրընկալել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, Կալիֆոռնիայի պետական համալսարանի դասախոս Վահրամ Շեմասյանը մի շարք արժեքավոր նյութեր հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին

Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, Կալիֆոռնիայի պետական համալսարանի դասախոս Վահրամ Շեմասյանը մի շարք արժեքավոր նյութեր հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյան

Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, Կալիֆոռնիայի պետական համալսարանի դասախոս Վահրամ Շեմասյանը մի շարք արժեքավոր նյութեր հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին

Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, Կալիֆոռնիայի պետական համալսարանի (Նորթրիջ, ԱՄՆ) դասախոս Վահրամ Շեմասյանը հյուրընկալել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ

Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, Կալիֆոռնիայի պետական համալսարանի դասախոս Վահրամ Շեմասյանը մի շարք արժեքավոր նյութեր հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին

Հայերեն Русский

Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով

Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով

Ստամբուլի հռչակագրում Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը կարևորել են համագործակցության ընդլայնումը

Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Փաշինյան

Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ

Ադրբեջանի հետ սահմանազատումն իրականացվում է ՀՀ ինքնիշխան տարածքի պետական սահմանով. Էդվարդ Ասրյան

Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե

Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով