Հայաստան

Նիկոլ Փաշինյանն անձամբ է խնդրել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենին աշխատանքից ազատման դիմում գրել․ վարչապետը պարզաբանել է պատճառը

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն անձամբ է խնդրել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենին աշխատանքից ազատման դիմում գրել․ վարչապետը պարզաբանել է պատճառը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին ի պատասխան հաստատեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին անձամբ է խնդրել աշխատանքից ազատման դիմում ներկայացնել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության ղեկավարը չհերքեց՝ իր ցուցումի պատճառ է հանդիսացել այն, որ Էդիտա Գզոյանը  ԱՄՆ փոխնախագահ  Ջեյ Դի Վենսի Հայաստան այցի ընթացքում նրա հետ զրույցում հիշատակել է արցախյան հիմնահարցն ու թեմայի վերաբերյալ գիրք նվիրել։ 

«Այո՛, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի, օտարերկրյա հյուրին, արցախյան հիմնահարցի թեմայով գիրք նվիրելը ի՞նչ է նշանակում։ Այս երկրում քանի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականություն վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Այն պետական պաշտոնյան, ով Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի կամ կանի, պետք է ազատվի աշխատանքից, որովհետև ես դա համարում եմ սադրիչ գործողություն։ Մենք պետություն ե՞նք, թե սա ինքնագործ խմբակ է, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք փորձարկում։ Սա պետություն է՝ իր կառավարման տրամաբանությամբ և պետական համակարգով, և այդտեղ չքմեղանալու բացարձակ ոչ մի բան չկա»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում