Հայաստան

Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան

1 րոպեի ընթերցում

Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան

Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Ջամալ Ալ Մուսավին: Նրան դիմավորել և անմար կրակի մոտ է ուղեկցել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՑԹԻ-ի տարածած հաղորդագրությունից, Ալ Մուսավին ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակին, ապա շրջել հուշահամալիրի տարածքում: Էդիտա Գզոյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությունն ու դրա նշանակությունը հայերի համար: Թանգարանում օմանցի հյուրին Հայոց ցեղասպանության պատմությունն ու առանձին դրվագներ է ներկայացրել էքսկուրսավար Ժաննա Մելքոնյանը:

Շրջայցի ավարտին Ալ Մուսավին գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում, ապա ՀՑԹԻ տնօրենն ու Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը փոխանակվել են գիրք-նվերներով:

Ջամալ Ալ Մուսավին Հայաստանում է ԿԳՄՍ նախարարության հրավերով՝ Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցության շրջանակում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیFrançaisTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում