Հայաստան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն ազատման դիմում գրել է. իրավական ակտ դեռ չկա

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն ազատման դիմում գրել է. իրավական ակտ դեռ չկա

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն ազատման դիմում գրել է, սակայն դիմումի հաստատման վերաբերյալ իրավական ակտ դեռ չկա։

«Էդիտա Գզոյանն ազատման դիմում գրել է, բայց ո՛չ ազատման վերաբերյալ է պաշտոնական որևէ բան հայտնի, ո՛չ ուրիշի նշանակման մասին։ Իրավական ակտ, որ այս անձն ազատվեց, մեկ այլ անձ նշանակվեց, չկա»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին թանգարան-ինստիտուտից։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, իսկ մարտի 11-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ նրա փոխարեն թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության նախկին պետ, Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Հրաչյա Թաշչյանը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում